News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջին արտասահմանյան այցի ընթացքում Բոննում առանց հյուրանոցի է մնացել: Ըստ Bloomberg-ի, երբ Թիլերսոնը հաստատել է այցը, հյուրանոցում բոլոր համարներն արդեն ամրագրված են եղել: Արդյունքում ամերիկացի պաշտոնյան ստիպված է եղել իջեւանել գերմանական գյուղի առողջարաններից մեկում՝ G20-ի նիստի անցկացման վայրից 30 րոպեի հեռավորությամբ:

Արդյունքում բոլոր այն նախարարները, որոնց ցանկացել են հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, ստիպված են եղել առողջարան հասնել:

Սա Թիլերսոնի այցն ուղեկցող միակ անհարմար իրավիճակը չի եղել: Ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում պետքարտուղարի օգնականները Լավրովի բացման ելույթից հետո լրագրողներին խնդրել են հեռանալ սենյակից: Լավրովը հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ