News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնեւի այցի նախօրեին  բրիտանացի վարչապետը շարադրում է նոր գործընկերության  սկզբունքները, որը նա ցանկանում է կառուցել Ֆրանսիայի եւ եվրոպացիների հետ՝ «Բրեքզիթից» հետո։ Թերեզա Մեյի հոդվածը հրապարակել է Le Figaro-ն։

«Անցյալ տարի բրիտանացները քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալու օգտին, բայց նրանք չեն քվեարկել Եվրոպայից դուրս գալու օգտին կամ էլ ոչ թե այս կամ այն կերպ հօգուտ աշխարհից ինքնամեկուսացման », - հայտարարել է Մեյը։

«Հանրաքվեն չի նշանակում հրաժարում արժեքներից, որոնք մենք կիսում ենք կամ վնասել ԵՄ-ին։ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան միայն դաշնակիցներ չեն՝ մենք հարեւաններ ու ընկերներ ենք։ Ուստի մենք ձգտում ենք Եվրոպայի հետ նոր գործընկերության՝ հիմնված մեր ընդհանուր շահերի վրա  », -  գրում է վարչապետը։

«Մենք ցանկանում ենք որ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ առեւտուրը զարգանա, ոչ թե կրճատվի» -ասվում է հոդվածում։ «Մեծ Բրիտանիան նաեւ Ֆրանսիայի կողքին կլինի Սիրիայի եւ Ուկրաինայի շուրջ միջազգային ջանքեր գործադրելիս։ Այս շաբաթ մեր երկրները ՄԱԿ-ին համատեղ բանաձեւ են ներկայացրել սիրիայի քիմիական զենքի շուրջ։ Եվ երբ Ֆրանսիայի վարչապետ Կազնեւը քիչ հետո հանդիպի ինձ հետ, չեմ կասկածում, որ կրկին կհամընկենն մեր կարծիքները Ռուսաստանի վրա նախկինի պես ճնշում գործադրելու շուրջ»,-հայտարարել է Մեյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ