News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NASA-ի աշխատակիցներին հաջողվել է համակարգիչ ստեղծել, որը կարող է Վեներայի մակերեւույթի վրա աշխատել՝ հաշվի առնելով ահռելի ճնշումն ու արտակարգ բարձր ջերմաստիճամը՝ ըստ որում, առանց պաշտպանության: Սխեման անընդմեջ աշխատել է  521 ժամ՝ մոտ 22 օր, առանց պաշտպանության ու հովացման: Բարենպաստ սցենարի դեպքում NASA-ն հաջորդ սարքը հարեւան մոլորակ կուղարկի արդեն 2023 թվականին:

Վեներայի մակերեւույթին ճնշումը 90 անգամ գերազանցում է երկրայինը, իսկ ջերմաստիճանը հասնում է 470 աստիճանի: Նման պայմաններում նույնիսկ հատուկ պատրաստված սարքերը 57-ից մինչեւ 127 րոպեից ավելի երկար չէին կարող աշխատել:

Քանի որ Վեներայի մթնոլորտում համակարգիչների կրեմնիումային կիսահաղորդիչները, որոնք գրեթե բոլոր համարկարգիչների հիմքն են, իրենց հատկությունները կորցնում էին եւ վերածվում հաղորդիչների, Գլենի հետազոտական կենտրոնի աշխատակիցները այլընտրանքային որոշում են ընդունել՝ կիսահաղորդիչները ստեղծել են կրեմնիումի կարբիդից, որոնք ունակ են դիմանալու շատ բարձր ջերմաստիճանի եւ ճնշման պայմաններում: Թեստերը լավ արդյունքներ են ցուցադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ