News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Փետրվարին Հռոմում Ֆրանցիսկոս պապին քննադատող պաստառներ հայտնվեց, իսկ կարդինալներին Քահանայապետին ծաղրող կեղծ հոդված ուղարկվեց: Պաստառների վրա Ֆրանցիսկոս պապը մռայլ տեսք ունի: Նրա դեմքը գրեթե սպառնալից արտահայտություն ունի, իսկ մռայլ պաստառի ներքեւում բողոքների ցանկ կա:

Ըստ BBC-ի՝ Պապին մեղադրում են այն բանում, որ նա կրճատել է հոգեւորականների թիվը, անտեսում է կարդինալների մտահոգություններն ու գլխատել է հնագույն կաթոլիկ Մալթայի օրդենը:

Մռայլ լուսանկարով Ֆրանցիսկոս պապի պաստառները Հռոմում նորություն են: Սովորաբար նա պատկերվում է ժպիտով:

Միաժամանակ, Հռոմում կարդինալներն իբր Վատիկանի L'Osservatore Romano պարբերականում հրապարակված հոդված են ստացել էլեկտրոնային փոստով: Պարզվել է՝ հոդվածը կեղծ է: Դրանում թվարկված են հարցեր, որոնք Պապին առաջադրել են պահպանողական կարդինալները: Յուրաքանչյուր հարցի պատասխանը եղել է «Sic et non!», այսինքն՝ «Այո եւ ոչ»:

Փաստորեն Հռոմի պապը Հռոմում տրոլինգի է բախվել: Ասում են՝ պաստառների հեղինակը աջամետ ակտիվիստներննեն, որոնք դժգոհ են Եվրոպայում միգրանտների հոսքը ողջունելու՝ Ֆրանցիսկոս պապի կոչերից: Հայտնի չէ, արդյո՞ք դա ճիշտ է, ամեն դեպքում, սա խոսում է Վատիկանում տարաձայնությունների եւ Հռոմի պապից դժգոհության մասին:

Ֆրանցիսկոս պապը շարքային կաթոլիկների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում, բայց Վատիկանում նրանից հաճախ դժգոհում են, առաջին հերթին՝ անցկացվող բարեփոխումների պատճառով, որոնք երբեմն խիստ լիբերալ են Եկեղեցու համար:

Բացի այդ՝ նրան քննադատում են ավելի ավանդական, պահպանողական հայացքներ ունեցող հավատացյալները:

Հռոմի պապին քննադատում են նաեւ նրա կենսակերպի՝ Վատիկանում անշուք հյուրատանն ապրելու եւ համեստ Ford Focus ավտոմեքենայով շրջելու համար: Պապը ձեռքով է բարեւում լրագրողներին եւ, ասում են, անհարմար է զգում, երբ ծնկի են գալիս իր առջեւ:

Հռոմում շատերը կարծում են, որ Ֆրանցիսկոս պապի դեմոկրատական կենսակերպը «պապական չէ», չի համապատասխանում Քահանայապետի բարձր կարգավիճակին եւ խախտում է Վատիկանի դարավոր ավանդույթները:

Այս ամբողջ պատմությունը խոսում է այն մասին, որ Վատիկանում, հավանաբար, տարբեր հայացքներ ունեցող հոգեւորականների բաժանում է տեղի ունենում:

Իսկ դա նշանակում է, որ Պապը հետագայում նույնպես Հռոմում տրոլինգի կբախվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ