News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կոչ է արել։ Ինչպես հաղորդում է ABC News-ը՝ այս մասին Գրեմը հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Կոնգրեսը պետք է հոգ տանի, որ Ռուսաստանի կողմից հնարավոր ցանցահենային հարձակումներն առանց հետեւանքների չմնան։ Այս տարի՝ 2017-ին, Ռուսաստանի համար շատ բարդ կլինի։ Խոստանում եմ յուրաքանչյուրին, որ Կոնգրեսը երկար եւ ուշադրությամբ կուսումնասիրի, թե ինչ է արել Ռուսաստանը՝ մեր ընտրությունները խափանելու համար։ Այդժամ ավելի լավ է նման բանի ինքներդ էլ նախապատրաստված լինեք»,-հայտարարել է նա՝ ակնարկելով Ֆրանսիայում եւ Գերմանիայում առաջիկայում կայանալիք ընտրությունները։

Սենատորի խոսքով՝ ինքը պատրաստվում է նոր պատժամիջոցների նախագիծ կազմել եւ սպասում է հանրապետականների ու դեմոկրատների ձայներին։ «Իմ նպատակն է, որ այդ ծրագիրը հայտնվի Թրամփի սեղանին»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն հերքում է ԱՄՆ ընտրություններին միջամտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ