News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի բալիստիկ հրթիռները կարող են «պայթեցնել» ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ «Россия 1» հեռուստաալիքի եթերում։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը տիրապետում է զսպման միջուկային ուժերին՝ խորհրդային «Վոյեվոդա» հրթիռներից, որոնց արեւմուտքում «Սատանա» են անվանում։ Բայց նրանց պատրաստ են փոխարինելու նորերը, հայտարարել է նա։

«Այդ զենքը շուտով կհայտնվի նաեւ մեր բանակում։ Դա զենք է, որն ունակ է հաղթահարել ե՛ւ այսօրվա, ե՛ւ վաղվա, ե՛ւ վաղ չէ մյուս օրվա ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը», - հայտարարել է Ռոգոզինը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարությունը՝ նոր հրթիռը կհամալրի Ռուսաստանը զինանոցը 2019-2020-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ