News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կիեւի Անկախության մայդանում ավարտվել է Ուկրաինայի եւ ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի միջեւ առեւտրից դժգոհողների հանրահավաքը։ Ինչպես հաղորդում է ուկրաինական 112 հեռուստաալիքը, ցուցարարները ցանկանում են քաղաքի կենտրոնում վրաններ խփել։ Այդ մասին հայտարարել են ակցիայի կազմակերպիչները։

Նրանց շարքում են «Սամոպոմիչ» խմբակցության պատգամավորներ  Եգոր Սոբոլեւը եւ Սեմյոն Սեմենչենկոն, ինչպես նաեւ գումարտակի հրամանատար Նիկոլայ Կոխանիվսկին։

Հանրահավաքի մասնակիցները ծխանռնակներ են կիրառել, բայց խոստանում են վրաններում խաղաղ լինել եւ սպասել Դոնեցկի եւ Լուգանսկի հետ առեւտրի արգելքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ