News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝  Կիմ Չեն Նամի սպանությունը Փհենյան ռեժիմի դաժանությունը ցուցադրող ահաբեկչական գործողություն է։ Նման հայտարարությամբ Սեուլում ելույթ է ունեցել Կորեայի Հանրապետությունների միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չոն Չժուն Հին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝«այդ ահաբեկչությունը հերթական անգամ հաստատեց հյուսիսկորեական ռեժիմի անկանխատեսելի ու դաժան բնույթը»։

Իսկ երկուշաբթի օրը Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պետք է պատժվի Կիմ Չեն Նամի մահվան համար։

Նշենք, որ Կիմ Չեն Նամի մահվան պաշտոնական տարբեակը դեռեւս հրապարակված չէ։ Ներկա պահին ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել, ներառյալ՝ երկու աղջիկների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ