News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լրագրողներ Այթեն Ֆարհադովան եւ Այնուրա Հեյդարովան բողոքով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված Ադրբեջան մուտքի արգելքի հետ։

Ինչպես Turan-ին հայտնել է փաստաբան Ֆարիզ Նամազլին՝ արգելքը կապված է MeydanTV համացանցային պարբերականի դեմ քրեական գործի հետաքննության հետ։ Լրագրողներին դեռեւս 2015-ի աշնանը արգելվել է մուտք գործել Ադրբեջան՝ կապված վերոնշյալ գործի հետ։ Լրագրողների իրավունքները սահմանափակվել են՝ թեեւ նրանք այնտեղ որեւէ պաշտոն չեն զբաղեցրել եւ առհասարակ պարբերականի մշտապես աշխատակիցներ չեն եղել։  Ադրբեջանում դատարանները հրաժարվել են քննել գլխավոր դատախազության դեմ բողոքները, ուստի լրագրողները դիմել են ՄԻԵԴ։

Ինչպես նշել է փաստաբանը՝ հայցորդները բարձրացնում են իրենց իրավունքների խախտման հարցը՝ երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6.1  (դատարանին հասանելության իրավունք ), 13 (իրավաբանական պաշտապնության արդյունավետ միջոցների իրավունք), ինչպես նաեւ 2-րդ հոդվածով (տեղաշարժի ազատության իրավունք)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ