News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կրոնական կազմակերպությունների լրտեսական գործունեության շուրջ սկանդալը դուրս է գալիս Գերմանիայի սահմաններից։ Ըստ Der Spiegel-ի՝ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին Անկարա տվյալներ են հաղորդել նաեւ եվրոպական որոշ երկրների թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների աշխատակիցներ, մասնավորապես՝ Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների ու Բելգայի։  

Ըստ փաստաթղթերի՝ թուրքական իշխանություններին «փոխանցվել են ոչ միայն մարդկանց անուններ, այլ կասկածներ՝ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային եւ ուսանողական կազմակերպությունների վերաբերյալ, որոնք ենթադրաբար կարող են կապ ունենալ Գյուլենի շարժման հետ»։ Օրինակ՝ Բեռնում Անկարայի դեսպանատունն իր հաշվետվության մեջ գրել է, որ  «բռնություն կիրառելուն պատրաստ Գյուլենի շարժման ակիվիստները փախել են Թուրքիայից եւ հիմնավորվել Շվեյցարիայում»։

Պարբերականը հիշեցնում է, որ սկանդալի պատճառն է Գերմանիայում Թուրք-իսլամական միության կրոնական հաստատությունների՝ հնարավոր լրտեսությամբ զբաղվելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ