News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի ղեկավար Ենս Սթոլթենբերգը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում բռնության նոր բռնկման կապակցությամբ։ Այս մասին նա հայտնել է Le Monde–ին տված հարցազրույցում։

-Բացի ազատ ու անկախ մամուլի անհրաժեշտության մասին հավաստիացումներից, ուրիշ ի՞նչ կարող է ՆԱՏՕ-ն հակադրել հիբրիդային պատերազմներ կոչվող սպառնալիքների նոր տեսակներին

-Կիբերհարձակումների դեմ մենք, օրինակ, նոր տեխնոլոգիաներ ենք զարգացնում։ Բացի դրանից մենք ստեղծել ենք արագ արձագանքման թիմ, որը կարող է տեղակայվել ՆԱՏՕ-ի անդա մ երկրներում՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցանցերի պաշտպանությանն օգնելու համար։

-Դուք նույնականացրե՞լ եք այդ կիբերհարձակումների աղբյուրները

-Շահագրգիռ երկրները կարողացել են պարզել, որ այդ հարձակումների ետեւում հաճախ կանգնած են եղել պետություններ, մասնավորապես Ռուսաստանը։ Կիբերհարձակումները, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի դեմ, նույն բնույթի են։ Դրանք դառնում են ավելի բազմաթիվ ու բարդ։

-ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է թեւավոր հրթիռների գաղտնի մշակումների համար։ Դուք  էլ եք դատապարտո՞ւմ այդ նախաձեռնությունը

-ԱՄՆ-ն համարել է, որ Ռուսաստանը խախտել է փոքր ու միջին հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագիրը, որը կնքվել էր Վաշինգթոնի ու Մոսկվայի միջեւ 1987-ին։ Պայմանագիրը շատ կարեւ որ է, քանի որ այն պաշտպանում է Եվրոպային միջուկային սպառնալիքից։ Մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ նա ՆԱՏՕ-ին կտրամադրի այդ պայմանագրի հարցում Ռուսաստանի գործողությունների մասին իր գնահատականները։

-Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացումը

-Մինսկյան պայմանագրերը այլընտրանք չունեն, դրանք նախատեսում են եւ հրադադար, եւ ծանր տեխնիկայի դուրսբերում, եւ ԵԱՀԿ դիտորդների ազատ մուտք։ Այսօր սակայն այդպես չէ։ Հակառակը, մենք այս տարեսկզբից նոր բռնությունների բռնկման ականատեսը դարձանք։

ԱՄՆ-ն վերահաստատել է իր հանձնառությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու Մինսկյան համաձայնագրերի ամբողջական իրականացմանը։ Դա կարեւոր է։

-Դուք խոսե՞լ եք Սերգեյ Լավրովի հետ, որի հետ հանդիպել էիք Մյունխենում

Այո, հենց  քանի որ մենք տարաձայնություններ ունենք Ուկրաինայի հարցում, մեզ համար կարեւոր է խոսել իրար հետ։ ՆԱՏՕ-ն չի ուզում առճակատման գնալ Ռուսաստանի հետ։ ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ուզում։ ՆԱՏՕ- ն չ ի ուզում բռնության էսկալացիա։ Անհրաժեշտ է երկխոսություն։ Սակայն ՆԱՏՕ-ն պետք է հաստատակամություն դրսեւորի Ռուսաստանի հանդեպ իր վերաբերմունքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ