News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Առաջիկա չորս շաբաթներին Ժան Կլոդ Յունկերը կարող է հեռանալ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ ամեն ինչ կորոշվի մարտին, հայտնում է La Repubblica–ը։ Վկայակոչելով ԵՄ-ում հեղինակավոր աղբյուրների՝ հեղինակը գրում է, որ Յունկերը ընտրության առջեւ է կանգնած՝ կա՛մ կկարողանա ԵՄ-ն տանել զարգացման ցանկալի ուղղությամբ՝ դեպի միասնական միություն, կա՛մ էլ կհրաժարվի կառավարել Եվրոպայի մայրամուտը, տեղը զիջելով իր տեղակալներից մեկին։ Ընդ որում այս առումով ֆավորիտ է համարվում «Եվրոպական ժողովրդական կուսակցության» անդամ Յուրկի Կատայները։

Ինչեւ է, մարտի 8-ին Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի «Սպիտակ գիրքը» ՝ «Բրեքսիթից» հետո եվրաինտեգրման նոր մեկնարկի նախագիծը,  որը մշակելու գործում մեծ ավանդ է ունեցել նաեւ Յունկերը։

Սակայն վերջերս եվրոպական մի շարք դիվանագիտական գերատեսչություներ Յունկերին հասկացրել են, որ կնախընտրեին, եթե այդ «Սպիտակ գրքի» հրապարակումը հետաձգվեր, քանի որ այն կարող է ներքաղաքական բանավեճեր առաջացնել եվրոպական երկրներում, ինչը հիմա ցանկալի չէ, առավել ևս որոշ երկրներում կարեւոր ընտրությունների նախաշեմին։

Եթե կանցլեր Անգելա Մերկելը Յունկերին խնդրի հետաձգել «Սպիտակ գրքի» հրապարակումը՝ Յունկերը ստիպված կլինի շատ բարդ որոշում կայացնել։

Յունկերի որոշման վրա, ի թիվս ամենայնի, կազդեն նաեւ հեռախոսազրույցները այլ առաջնորդների հետ ու Եվրոպային նոր մեկնարկի հնավարորություն տալու հարցում նրանց ցանկությունները ։ ԵՄ-ի համար այս վճռորոշ ամսվա ընթացքում առաջին փուլը կսկսվի մարտի 9-10-ը ԵԽ նիստով, որին մարտի 13-ին կհաջորդի  Թերեզա Մեյի նամակը, որով նա ԵՄ-ին կտեղեկացնի Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելու մասին, որպեսզի սկսվեն «Բրեքսիթի» մասին բանակցությունները։ Իսկ մարտի 25-ին նշանակված է Հռոմեական հռչակագրի ներկայացումը։ «Յունկերի համար այդ բոլոր փուլերը վճռորոշ կլինեն՝ հասկանալու համար գործընկերների ծրագրերը ու պարզելու համար արդյոք նրանք համերաշխություն կդրսեւորեն Լոնդոնի հետ բանակցություններում, թե՞ թույլ կտան որ Թերեզա Մեյի խոստումները գժտություն մտցնեն նրանց շարքերում»,- գրում է լրագրողը։

«Առայժմ ոչինչ որոշված չէ, բայց Յունկերը պատրաստ է հրաժարականի ու կարեւոր չէ, որ Լյուքսեմբուրգի վարչապետի պաշտոնում նա 19 տարում ինը անգամ սպառնացել է հեռանալ՝ հիմա նա կարծես իրոք հոգնել է լռող կառավարությունների շանթարգելի դերը կատարելուց։ Այնպես որ մեկ ամսից Եվրոպայում հնարավոր են   արմատական փոփոխություններ»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ