News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Loulan կեղծանվամբ Reddit պորտալի օգտատերը քարտեզի վրա ցույց է տվել, թե որ երկրներից են ամենաշատը վախենում աշխարհի բնակիչները, հաղորդում է Lenta-ն։

Քարտեզը կազմելիս Loulan-ն օգտագործել է 2013-ի հարցման տվյալները, որի ընթացքում 65 երկրների բնակիչներ ասել են, թե որ պետություններն են համարում աշխարհում խաղաղության ամենամեծ սպառնալիք։

Հարցման մասնակիցներն ամենաշատը վախեցել են ԱՄՆ-ից։ Շատերը ԱՄՆ-ին «գլխավոր ագրեսոր» են համարում։

Ցուցակի երկրորդ տեղում Պակիստանն է։ Նրանից վախենում են Աֆղանստանում, Հնդկաստանում եւ հարակից պետություններում։

ԱՄՆ-ում, Կանադայում եւ եվրոպական մի շարք երկրներում կարծում են, որ խաղաղության համար մեծ սպառնալիք է Իրանը, իսկ Ռուսաստանից վախենում են միայն Լեհաստանի բնակիչները։

Reddit-ում ակտիվ քննարկումներ են՝ քարտեզի հետ կապված։ Օգտատերերը կարծում են, որ այն ուղղումների կարիք ունի, քանի որ կազմվել է մինչ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը, Իրանի հետ միջուկային գործարքը եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ