News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բավարիայում ներկայացրել են օրինագիծ, որը նախատեսում է արգելել դեմքը ամբողջությամբ ծածկող մուսուլմանական հագուստը՝ փարանջան ու նիկաբը։ Արգելքը գործելու է դպրոցներում ու համալսարաններում։ Նաեւ հնարավոր չի լինի նման տեսքով հայտնվել աշխատավայրում ու մեքենա վարել, հայտնում է BBC–ն։

«Շփումը միայն բառերը չեն, այլ նաեւ արտաքին տեսքը, դեմքի արտահայտությունը, դիմախաղը»,- հայտնել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Գերմանը։

Նա նշել է,որ դեմքը ծածկելու սովորությունը հակասում է շփման այն մշակույթին, որը գոյություն ունի Գերմանիայում։ Նրա խոսքով, շփումը ժողովրդավարական հասարակության պայմաններից մեկն է։

Այդ արգելքի հակառակորդները ասում են, որ այն քիչ գործնական նշանակություն կունենա, քանի որ Բավարիայում այդքան էլ մեծ չէ մուսուլմանների թիվը։ Արգելքի հակառակորդների կարծիքով այս քայլը պոպուլիստական է ու պայմանավորված է այս տարվա սեպտեմբերին ծրագրված ընտրություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ