News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական ոստիկանությունը հարցաքննել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի թիմի երկու անդամներին այն գործի շրջանակում, որը հետաքննում է Ազգային ճակատ կուսակցության աշխատակազմի աշխատակիցներին որպես Եվրոխորհրդարանի պատգամավորի օգնականներ ֆիկտիվ աշխատանքի ընդունելու կասկածանքները։ Հարցաքննվել են Լը Պենի թիկնապահն ու նրա անձնական գրասենյակի ղեկավարը, հայտնում է AFP–ն։ Մարին Լը Պենը այս մեղադրանքները անվանում է իր դեմ ուղղված քաղաքական ինտրիգներ։

Մինչ այդ Եվրոպական OLAF գերատեսչությունը, որը զբաղվում է խաբեությունների դեմ պայքարով, հայտնել էր, որ Լը Պենը ֆիկտիվ աշխատանքային պայմանագիր է կազմակերպել իր թիմի երկու անդամների համար՝ նրանց իբրեւ աշխատանքի ձեւակերպելով Եվրոխորհրդարանում։ Նրա թիկնապահը 2011-ի հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր աշխատավարձ էր ստանում որպես Եվրախորհրդարանի աշխատակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ