News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծվել են ինֆորմացիոն գորոծղությունների զորքեր, հայտնում է ՌԲԿ-ն։

«Այս ընթացքում ստեղծվել են ինֆորմացիոն գործողությունների զորքեր, որոնք շատ ավելի արդյունավետ ու ուժեղ են այն վարչությունից, որը հակաքարոզչություն էր կոչվում»,- ասել է նա։ Մանրամասները նա չի ներկայացրել։

Դաշնության խորհրդի պաշտպանական ու անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը ՌԲԿ-ին հայտնել է, որ այդ զորքերը Ռուսաստանում վերջերս են ստեղծվել, ու որ դրանց մասին տեղեկությունները գաղտնի են։ «Կան մասնագետներ, որոնք գաղնազերծում են օտարեկրյա դիվերսիաները էլեկտրոնային, թղթի կամ հեռուստատեսային կրիչների վրա»- ասել է նա։ Սենատորի խոսքով ստորաբաժանման խնդիրն է անդրադարձնել հաքերների հարձակումները։

Իսկ Պետդումայում ՌԲԿ-ի աղբյուրը զարմանք է հայտնել որ Շոյբուն հապարակավ հայտարարել է այդ ստորաբաժանման մասին, քանի որ «այդ տեղեկությունը գաղտնի է համարվում»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ