News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունն ընդունել է միջոցառումների փաթեթ, որով կատարելագործվում է այն փախստակաների արտաքսման համակարգը, որոնց մերժել են ապաստան տրամադրել։ Ներքին գործերի նախարար Թոմաս դե ՄԵզյերը հայտնել է, որ վստահ է, որ բունդեստագը մոտ ժամանակներս կհաստատի օրինագիծը, որն արագացնում է արտաքսումը, հայտնում է DW–ն։

Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը երկու կողմ ունի՝ արագ ինտեգրել բոլոր նրանց, ովքեր երկրում մնալու իրավունք ունեն ու արտաքսել նրանց, ում չի տրամադրվում այդ իրավունքը։

Արտաքսումն իրականացնելու համար առաջ կարելի էր փախստականին ձերբակալել մինչեւ 4 օր ժամկետով, իսկ այս օրինագծով այդ ժամկետը ավելանում է մինչեւ 10 օր, նաեւ թույլատրվում է օգտագործել «էլեկտրոնային շղթաներ», հսկելու համար նրանց տեղաշարժը, ում արտաքսումը «հատուկ հետաքրքրություն» է ներկայացնում։ Թույլատրվում է նաեւ ուսումնասիրել փախստականների բջջային հեռախոսները՝ նրանց անձնական տվյալները ստուգելու համար։ Եթե անձնագիրը կորում է, անհրաժեշտ տեղեկությունները հնարավոր կլինի ստանալ հեռախոսից, վստահ են օրինագծի հեղինակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ