Եվրամիությունը չի ցանկանում, որ «բրէքսիթը» հանգեցնի Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանապահ հսկողության վերականգնմանը: Այս մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի հետ բանակցություններից հետո, հայտնում է AFP-ն:
«Եմ-ը եւ Իռլանդիան պետք է միասին աշխատեն «բրէքսիթի» շուրջ բանակցությունների ընթացքում, որպեսզի ազդեցությունը նվազագույնի հասցնեն»,- ասել է Յունկերը՝ նշելով. «Մենք չենք ցանկանում Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ խիստ սահմաններ տեսնել»:
Քենին իր հերթին ասել է, որ խիստ սահմաններին վերադարձ չպետք է լինի եւ չի լինի: