News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի բյուջետային վերահսկողության հանձնաժողովի նախագահ Ինգե Գրեսլեն Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցին մեղադրել է «ֆավորիտիզմի» մեջ:

Խարդախության դեմ պայքարի եվրոպական գերատեսչությունը ներկայում ստուգումներ է անցկացնում՝ պարզելու համար, արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Մարտին Շուլցի՝ Եվրախորհրդարանի նախագահ եղած տարիներին պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կասկածելի պարգեւատրումների մասին հաղորդագրությունները բավարար հիմք ունեն պաշտոնական հետաքննություն սկսելու համար: Խոսքը, մասնավորապես, Շուլցի մամուլի քարտուղար եւ ներկայում նրա նախընտրական արշավը ղեկավարող Մարկուս Էնգելսի մասին է: Այս մասին հաղորդում է DW-ն:

Ruhr Nachrichten պարբերականին տված հարցազրույցում Գրեսլեն հայտարարել է. «Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում առաջին աշխատանքային օրը Շուլցը կարգադրություն է ստորագրել այն մասին, որում Էնգելսի աշխատավայրը նշվել է Բրյուսելը, չնայած նա ապրել եւ աշխատել է Բեռլինում»:

Նա նաեւ նշել է, որ 2012 թվականին Էնգելսին երկարատեւ գործուղման են ուղարկել Բեռլին: Բայց քանի որ նրա աշխատավայրը Բրյուսելն է նշվել, նա տարբեր հավելավճարներ եւ գործուղման գումարներ է ստացել:

Շուլցն առայժմ չի մեկնաբանել այս մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ