News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՀԴԲ-ին գաղտնի տեղեկությունները մամուլին փոխանցողներին գտնելու անկարողության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՀԴԲ-ն բոլորովին ունակ չէ կանգնեցնել ազգային անվտանգության այն մարդկանց, ովքեր մեղավոր են արտահոսքի համար, մարդկանց, որոնք երկար ժամանակ ներկա են մեր կառավարությունում։ Նրանք նույնիսկ չեն կարողանում հենց ՀԴԲ-ից տեղեկությունները փոխանցողներին գտնել։ Լրատվամիջոցներ են արտահոսում գաղտնի տեղեկություններ, որոնք կարող են կործանարար ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի վրա։ Հենց հիմա գտեք նրանց»,- գրել է Թրամփը իր Twitter–ում։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ երկար տարիներ արտահոսքը խնդիր է եղել Վաշինգթոնում, իսկ New York Times–ից ու մյուս լրատվամիջոցներից պահանջել է ներողություն խնդրել իրենց հրապարակումների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ