News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն արմատական կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, քանի որ եվրոպական միասնությանը սպառնում են օրեցօր պոպուլյար դարձող աջ պոպուլիստական շարժումները, նաեւ որոշ անդամ երկրների նկրտումները, գրում է Die Presse պարբերականը։

Բրյուսելը պատրաստ չէ բարեփոխումներ իրականացնելուն, բոլոր հարցերը լուծում է «հին գվարդիան», իսկ նոր սերունդը ձայնի իրավունք չունի, նշում է հոդվածագիրը։ Սակայն, չնայած ԵՄ «թուլակամ ղեկավարության» հասցեին հնչող քննադատոթյուններին՝ իրական խնդիրն ուրիշ տեղ է թաքնված՝ ԵՄ անդամ երկրներում։

«ԵՄ-ի դեպքում ձուկը ոչ թե գլխից է որդնում, ինչպես ժողովրդական ասացվածքում, այլ որոշ եվրոպական մայրաքաղաքներից»,- ասվում է հոդվածում

ԵՄ միասնությունը, ըստ հոդվածագրի, վտանգված է մասնավորապես Հունգարիայի ու Լեհաստանի պատճառով։

«Եթե Վիկտոր Օրբանը պնդում է , որ իր երկիրը ԵՄ կողմից հարձակումների է ենթարկվում, իսկ Լեհաստանն էլ մշտապես ու գիտակցաբար անտեսում է Բրյուսելի քննադատությունը, ուրեմն հենց նրանք են եվրոպական գաղափարի իսկական գերեզմանափորերը»,- գրում է լրագրողը։ Նրա խոսքով Եվրոպայում աճումէ «ազգայնական մանրոգությունը», երկրներին ավելի շատ հուզում է այն, ինչ իրենց է ձեռնտու՝ թե տնտեսական, թե ներքաղաքական տեսակետից։

Ըստ Die Presse–ի, այդ խնդիրները կարելի է լուծել կառուցվաքային փոփոխությունների միջոցով՝ բաժանելով ԵՄ-ն։ Հոդվածագիրը առաջարկում է ստեղծել «զարգացման երկու տարբեր տեմպերով» Եվրոպա՝ բաժանելով երկրների, որոնք ձգտում են եվրոպական միասնության, ու երկրների, որոնք չեն ուզում համագործակցել։ Երկրորդ խումբը կպահպանի ԵՄ-ին անդամակցությունը, սակայն նվազ քանակության իրավունքներ  ու պարտականություններ կունենա։ Հոդվածում նշված չէ,թե խմբերից որ մեկում է զարգացումն  ավելի արագ ընթանալու։

Ըստ հոդվածագրի՝ այդ ծրագիրը թույլ կտա ստեղծել նոր ԵՄ։ Գաղափարը կարող է անիրագործելի թվալ, սակայն դրա այլընտրանքը ողբերգական կլինի՝ ամփոփում է լրագրողը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների վարչարարությանն ու բարեփոխումների գործընթացի իրականացման...
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների...
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Ամենաշատ