Մալազիայի առողջապահության նախարարության փորձագետները հաստատել են Կիմ Չն Ընի ավագ եղբոր` Կիմ Չեն Նամի դիահերձման ժամանակ բժիշկների ենթադրությունը` VX քիմիական նյութը դարձել է վերջինիս մահվան պատճառ: Այս մասին հաղորդում է Assoaciated Press-ը` վկայակոչելով Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրանանիմ Սատհասիվամին:
«Քիմիական նյութը շատ լուրջ կաթվածի պատճառ է դարձել, որը շատ կարճ ժամանակահատվածում մահվան է հանգեցրել»,-ասել է նախարարը` հավելելով, որ մեծ չափաբաժնով VX գազը արագ մահվան է հանգեցնում: