News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին հայաբնակ Ուրֆա (Եդեսիա–խմբ) նահանգի Գերմուշ (Կամուրջ–խմբ) գյուղի հայկական եկեղեցին, որ 5 տարի առաջ հայտարարվել էր զբոսաշրջային կենտրոն, շարունակվում է ճակատագրի քմահաճույքին լքված մնալ։

Թուրքական Urfanatik կայքի փոխանցմամբ՝ Ուրֆայի Գերմուշ գյուղում 19–րդ դարում 7 հայ եղբայրների կողմից կառուցված եկեղեցու որոշ հատվածներ սկսել են փլվել։ 

Ուրֆայի հատվածում պատմական նշանակության հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող Մեհմեդ Գյուզելը նշել է, թե եկեղեցին մինչեւ 1915–ը օգտագործել են ուղղափառ հայերը։  «1915–ից հետո Գերմուշ գյուղը հանձնվել է համիդիյե ջոտակներից մեկի հրամանատար Սյումեր փաշային։  Այս պահին գյուղը Սյումեր փաշայի ժառանգների ձեռքում է։ Եթե այս եկեղեցին վերանորոգվի, այն Ուրֆայի տուրիզմի համար մեծ օգուտ կբերի։ Մենք ուզում ենք, որ այն վերանորոգվի ու կրկին բացվի հոգեւոր արարողությունների համար»,–ասել է Մեհմեդ Գյուզելը։

Գյուղի բնակիչներից Հուսեյն Ասլանն էլ նշել է, թե կանգուն մնացած եկեղեցին մշտապես ենթարկվում է գանձագողերի հարձակումներին ու փլուզման վտանգի տակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Ամենաշատ