News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն 2016 թվականին գործազուրկների թիվը Հայաստանում կազմել է 221.500 մարդ: Աշխատուժի պահանջարկն այսօր անհամեմատ բարձր է ոչ պետական հատվածում՝ կազմելով ողջ պահանջարկի 85 տոկոսը: Այսուհանդերձ, թե աշխատանք փնտրողները եւ թե գործատուները ներկայումս բախվում են որակյալ աշխատանք եւ աշխատակից գտնելու խնդրին:

Ապրիլի 18-ին Բրիտանական խորհուրդը եւ staff.am աշխատանքային հարթակը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով պրոֆեսիոնալ ծառայությունների տրամադրման միջոցով բարելավել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը Հայաստանում:

Բրիտանական խորհուրդը համակարգում է Aptis անգլերենի գնահատման թեստը, որն աշխարհի տասնյակ երկրներում կիրառվում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կողմից՝ աշխատակիցների գիտելիքներն արագ ու պատշաճ գնահատելու համար:

staff.am-ը հանդիսանում է գործատու եւ աշխատանք փնտրողներին կապակցող օղակը, որը նպատակ ունի նպաստել աշխատանքի եւ աշխատակիցների փնտրման գործընթացի արդյունավետ իրականացմանը:

«Աշխատանքի գրեթե յուրաքանչյուր հայտարարություն այսօր պարունակում է անգլերենի իմացության պահանջ: Սակայն քիչ են այն ընկերությունները, որոնք պահանջում են անգլերենի իմացության վկայական, որը կապացուցի անգլերենի իմացությունը եւ կմատնանշի իմացության աստիճանը` դրանով իսկ բարձրացնելով ընտրության գործընթացի արդյունավետությունը: staff.am-ի հետ մեր համագործակցությունը նպատակ ունի գործատուների եւ աշխատանք փնտրողների շրջանում ներկայացնել Aptis թեստը որպես անգլերենի իմացության ստուգման գործիք», - ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի քննությունների բաժնի ղեկավար Ինեսսա Մուրադյանը:

«Աշխատանք փնտրողի հմտությունների եւ լեզուների իմացության ստուգման/հաստատման համակարգը staff.am-ում նախատեսել էինք հարթակի ստեղծման հենց առաջին օրվանից:  Ուրախ ենք, որ այսօր արդեն հնարավորություն ունենք գործարկելու այն Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ միասին: Սա եւս մեկ նորարարական լուծում է, որը հավատացած ենք կունենա իր երկարաժամկետ դրական ազդեցությունը ոլորտի զարգացման վրա», - ասաց staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ