News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան քաղաքական «բազե», Ջիմի Քարթերի օրոք ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկու վերջին հարցազրույցներից մեկը փոխանցել է Gazeta-ն։

Ղրիմի խնդիրը դարձել է ամենաբարդ խնդիրներից մեկը Ռուսաստանի ու Արեւմուտքի հարաբերություններում։ Հասկանալի է, որ Մոսկվան մտադիր չէ թերակղզին վերադարձնել ու արեւմտյան տերություններից ոչ մեկը չի ընդունում դա։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի ելքը, որը կկարողանա օգուտ բերել երկու կողմերին։

Ղրիմի խնդրի լուծումը, հաշվի առնելով որոշ դիտարկումներ, որոնք ես հենց նոր արեցի, պետք է համատեղ լուծում դառնա։ Հիմա դա թվում է սեփական կամքի ակնհայտ թելադրանք՝ ուժի կիրառումով։ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ հարաբերություններն անհնար են, քանի դեռ այդ խնդիրը չի կարգավորվել փոխհամաձայնությամբ։

Ոչ մի պատճառ չկա, որի համար ռուս առաջնորդները չպետք է որոնեն ղրիմյան խնդրի լուծման բանաձեւը։ Այդ բանաձեւի մի մասը կարող էր դառնալ Ղրիմի բազմազգ ու պատմական դերի ընդունումը։ Դա կապահովեր իմաստավորված ու բոլոր կողմերին բավարարող փոխզիջում՝ թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի համար։ Բացի դրանից դա հաշվի կառներ նաեւ Ղրիմի թաթարների դերակատարումը

Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՏՄ ընդլայնման գաղափարին։ Մենք գիտենք, որ դուք քննադատում էիք այդ գաղափարը։ Արդյո՞ք այն գոյություն կունենա քաղաքական ասպարեզից ներկա առաջնորդների հեռանալուց հետո։

Ես կասկածում եմ, որ ԵՏՄ-ն կգոյատեւի 10-20 տարի, մանավանդ եթե այդ ընթացքում առաջորդների կազմը փոխի իր աշխարհայացքը։ Բացի դրանից ԵՏՄ-ն կդառնա ավելորդ Եվրոպայի արեւմտյան մասի հետ Ռուսաստանի հարաբերությունների կարգովորմանը համընթաց, նաեւ երբ Ռուսաստանի իշխանությունները կընդունեն այն փաստը, որ երկիրը վերջին հաշվով եվրոպական , այլ ոչ թե եվրասիական պետություն է։

Ռուսաստանն ու Ճապոնիան սկսել են բանավեճ, փորձելով գտնել Կուրիլյան վիճահարույց կղզիների խնդրի լուծումը։ Հնարավո՞ր է լուծել այդ խնդիրը ու ինչպես այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում։

Եթե վերադառնանք Ճապոնիայի հյուսիս- արեւելքում կղզիների վերաբերյալ սկզբնական ծրագրերին, ապա փոխզիջում գտնել հնարավոր է։ Ռուսաստանում տարածքային սովը, իմ կարծիքով չափից սրված է։ Հատկապես եթե համեմատենք Ռուսաստանի տարածքը Ճապոնիայի տարածքի հետ։

Ռուսաստանի համար նման տարածքային սովը կործանարար է։ Քանի որ այն ավելացնում է այն պետությունների թիվը, որոնք Ռուսաստանին նայում են տագնապով, որոշ դեպքերում էլ՝ ատելությամբ։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն երեք տարի է գործում են։ Ինչպե՞ս եք գնահատում դրանց ազդեցությունը Ռուսաստանի վրա։ Իմաստ ունի՞ որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեղարկեն բիզնեսի դեմ պատժամիջոցները։

Ես չեմ կարծում, որ կարելի է մասնավոր բիզնեսը բաժանել ազգային բիզնեսից։ Բանն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատն այնքան հարուստ է, որ ողջամիտ լուծում կարելի է գտնել, միայն եթե այդ շրջապատը գնա փոխզիջման։ Պատժամիջոցների չեղարկման պատասխանատվությունը իրականում մեծամասամբ կախված է հենց Ռուսաստանից քան արտաքին աշխարհից։

Եվրոպայում ընտրությունների շարքը կարող է հանգեցնել պոպուլիստների հաղթանակին , որոնք ունակ են ապակայունացնել տարածաշրջանի քաղաքական իրավիճակը ու ստեղծել խնդիրներ ամբողջ աշխարհի համար։ Արդյո՞ք ազգայնական տրամադրությունների վերելքը սպառնալիք է ԵՄ-ի համար։

Եվրոպան կարող է վերապրել զգալի անկարգություններն ու հուզումները, հաշվի առնելով ընթացիկ միտումներն ու քաղաքական դիմանիկան մի քանի առանցքային եվրոպական երկրներում

Սակայն ես համարում եմ, որ այդ գործընթացը ամենայն հավանականությամբ լոկալ բնույթ է ունենալու ։ Այն չի առաջացնում խնդիրներ, որոնք կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել գլոբալ անվտանգությանը։

The New York Times -ի համար վերջին հոդվածում դուք գրել էիք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առայսօր չունի հստակ արտաքին քաղաքական հայեցակարգ։ Դրա ձեւովորմանը խանգարում են ներքին քաղաքականության խնդիրները։ Նրա քաղաքական մրցակիցները սպառնում են իմփիչմենթով։ Ունա՞կ է արդյոք Թրամփը պահպանել լիդերությունը։

Դա այն է, ինչ մենք այստեղ ՝ ԱՄՆ-ում անվանում ենք «64 դոլարի հարց»։ Միաժամանակ այս հարցին կարելի է շատ հեշտ պատասխանել։ Թրամփը պետք է գործի նախագահի նման, այլ ոչ թե քաղաքական շոումենի։ Առայժմ նա որպես նախագահ չի գործում։ ԱՄՆ-ն չափից կարեւոր երկիր է , որպեսզի այն ղեկավարի «բացակայող նախագահը»։

Ամերիկյան արտաքին քաղաքականությանը դրա հասցրած վնասն արդեն իրեն զգացնել է տալիս։ Դա էլ իր հերթին սնում է որոշ ոչ իրատեսական հույսեր ԱՄՆ մրցակիցների կողմից։ Միանգամից մտքովդ անցնում է Ռուսաստանը, բայց հնարավոր է շուտով նրան կհաջորդի նաեւ Չինաստանը; Ու ես կարծում եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է հաշվի առնեն նման ռիսկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ