ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանից 60 հազար դրամի պարենային ապրանք յուրացնելու գործով դատավճիռ է կայացվել:

Ըստ մեղադրանքի՝ ճաշարանի պետ Ջուլիետա Ա.-ն հունվար- մարտ ամիսներին կատարել է 60 հազար դրամի պարենային ապրանքների յուրացում, իսկ աշխատակից Ռոզա Շ.-մ էլ սննդամքերքը թաքցրել է իր տանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջուլիետային մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ տուգանել 600 հազար դրամով, իսկ Ռոզային՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ տուգանել 500 հազար դրամով: