News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն այսօր՝ հունիսի 7-ին, 1 րոպե լռությամբ հարգել են Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետեւանզով զոհվածների հիշատակը:

«Մենք պետք է դատապարտենք այդ ահաբեկչական ակտերը, մեր համերաշխությունը հայտնենք իրանցի ժողովրդին եւ ասենք, որ ահաբեկչությունն ազգություն ու կրոն չի ճանաչում, ՀՀ խորհրդարանի պատգամավորները մի մարդու նման պետք է դատապարտեն տեղի ունեցածը»,- ասաց ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Շարմազանովը:

Նիստերի դահլիճում ներկա սակավաթիվ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ կանացի հագուստով չորս զինյալներ ներխուժել են Իրանի խորհրդարան, հարձակման է ենթարկվել նաեւ Իմամ Խոմեյնիի դամբարանը: Իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 12 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 39-ի: ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Ամենաշատ