News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին զարմացրել է դաշնակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի ելույթը՝ «գործ տալու» վերաբերյալ:

Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իրեն վրդովեցրել է Անդրանիկ Կարապետյանի ելույթը, թե ազդարարի ինսիտուտի ներդրումը նշանակում է «գործ տալ»:

«Այս ամբիոնից խոսել այն մարդկանց մասին, որոնք կարող են լինել ազդարարներ կոռուպցիայի դեմ պայքարում եւ ասել, որ դա հայեցի չէ, անընդունելի է, ես կարծում եմ՝ հենց իր ասածը հայեցի չէ: Ուզում եմ հասկանալ՝ որն է հայեցի, ջայլամությո՞ւն անել, որ տեսնում ես՝ կոռուպցիա կա, բայց չես խոսում, որովհետեւ դա հայեցի չէ: Մենք պետք է կոչ անենք մարդկանց, որ պայքարեն կոռուպցիայի դեմ, օգնեն դա բացահայտել»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ Ագզային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը: ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանն այս հարցի քննարկման ժամանակ հայտարարեց. «Ազդարարի ինստիտուտը հայերիս հարիր չէ, սա գործ տալու ինստիտուտ է»:

Տպել
Ամենաշատ