Իրանում տեղի ունեցած իրադարձություները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ուժերի տատանում է տեղի ունենում։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Կարինե Գեւորգյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Իրանում խորհրդարանի եւ Խոմեյնիի դամբարանի հարձակումները։
Արդյո՞ք փոխադարձ կապ կա Կատարի եւ Իրանի իրադարձությունների միջեւ հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց՝ կա։ «Տարածաշրջանում մեծ տարածաշրջանային պատերազմ է հասունանում, որը կներառի մի ամբողջ մակրոտարածաշրջան, եւ այն անխուսափելիորեն կառնչվի Անդրկովկասին։ Չեմ կարող կանխատեսել, թե ինչպես դա տեղի կունենա»,-նշեց Կարինե Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ Իրանում բնակվող հարյուր հազարավոր հայերն ու փախստականների հոսքը կարող են Հայաստանում հայտնվել։
Տարածաշրջանում նման իրադրության պատճառը, ըստ քաղաքագետի, կարող է լինել տարածքների, գազի ու նավթի դեպոպուլյացիան։ «Կատարի պարագայում հնարավոր է նույնիսկ Գերմանիայի ինքնուրույն գիծը»,-նշեց քաղաքագետը։ Ինչ վերաբերում է իրադարձություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերին՝ Գեւորգյանը նկատեց, որ նրան վերագրելը պարզապես հարմար է։ «Տպավորություն է ստեղծվում, որ սա նրա խաղը չէ։ Արձագանքը շատ անշնորհք էր»,-եզրափակեց Գեւորգյանը։





























