News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ս.թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 5-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 15-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Այս մասին հայտնում են «ՍՊԾ» գործակալությունից։

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

-հունիսի 29-ին, ժամը 05:41-ին, M=0.2, Գառնի գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արեւմուտք,

-հունիսի 29-ին, ժամը 10:41-ին, M=3.1, Արագածավան գյուղից 14 կմ դեպի հյուսիս, զգացվել է Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում, մասնավորապես՝ Արագածավանում եւ Սորիկում՝ 4 բալ, Թլիկում եւ Գետափում՝ 3-4 բալ, Հակկոյում՝ 3 բալ ուժգնությամբ,

-հունիսի 30-ին, ժամը 14:07-ին, M=1.4, Մարտունի քաղաքից 20 կմ դեպի հարավ-արեւելք,

-հուլիսի 4-ին, ժամը 10:21-ին, M=3.7, Գյումրի քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւելք, զգացվել է ՀՀ հյուսիսում, մասնավորապես, Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում, Կամո, Մայիսյան, Քեթի, Շիրակ, Ախուրյան, Ջաջուռ, Մարմաշեն, Կապս, Աշոցք համայնքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում. 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Երեք բալ ուժգնությամբ տեղի է ունեցել 4 ստորգետնյա ցնցում: Հունիսի 30-ին 2.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, եւ 2.6 մագնիտուդով` Իրանի Ահար քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հաջորդ օրը Իրանի Խոյ քաղաքից 15 կմ դեպի արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 2.3 մագնիտուդ: Հուլիսի 4-ին Թուրքիայում նույն մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հուլիսի 1-ին 4 բալ ուժգնությամբ (2.9 մագնիտուդ) երկրաշարժեր են տեղի ունեցել Վրաստանի Բորժոմի քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 44 կմ դեպի հարավ-արեւելք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, 2-ն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Առաջինը տեղի է ունեցել հունիսի 29-ին Նոր Զելանդիայի հյուսիսում գտնվող Կերմադեկ կղզիներում: Հաջորդ օրը գրանցված  երկրորդ ուժեղ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Էկվադորի ափամերձ գոտում:  Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ