News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլոր հայերն էլ ցանկանում են էներգետիկ ոլորտում անկախ լինել, ժամանակն է, որ այս ուղղությամբ ներդրումներ կատարվեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, Երեւանում արեւային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառների բացման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը Մոսկովյան փողոցի կանգառներից մեկում տեղադրվախ արեւային վահանակ, նշելով, որ դրանք կարելի է համարել «Եվրամիության արեւային կանգառ»:

«Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է եւ հետագայում էլ կշարունակի առաջնային լինել Եվրոպական միության համար»,-ընդգծել է Սվիտալսկին՝ հավելելով, որ ԵՄ-ի համար առանցքային նախաձեռնություն է «Վերականգնվող էներգիայի եւ էներգիայի արդյունավետ   օգտագործման հնարավորությունը Վայք եւ Սպիտակ քաղաքներում» ծրագիրը, որը մշակելու, փորձարկելու է էներգիայի խնայողության մոդելները Վայքի եւ Սպիտակի բազմաբանակարան շենքերում:

«Մենք սրանով փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությանը», - հայտարարեց Սվիտալսկին։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այսպիսի ծրագրերի իրականցմամբ Արեւմուտքը փորձում է նվազեցնել Հայաստանում ՌԴ-ից Էներգետիկ կախվածությունը, քանի որ վերջերս նաեւ ԱՄՆ դեսպանն էր անդրադարձել էներգետիկ ոլորտում մեծ ներդրումների մասին, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Մենք՝ որպես Եվրոպական միություն, ամենայն լրջությամբ ենք վերաբերում Հայաստանի անկախությանը, եւ էներգետիկ կախվածությունը շատ կարեւոր գործոն է բոլոր պետությունների համար: Շատ բան, որ մենք այսօր կատարում ենք Հայաստանում՝ որպես թիրախ ընտրում ենք էներգետիկ անկախությունը: Այժմ ներառել ենք ավելի քան 30 մլն եվրո էներգետիկ ոլորտում, ընթացիկ տարբեր ծրագրերում: Այս գումարի մեծ մասն ուղղորդվում է, որպեսզի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխանցման լարեր կառուցվեն, քանի որ մենք գտնում ենք, որ ավելի լավ կապվածությունը եւ  փոխկապվածությունը նպաստում է Հայաստանի էներգետիկ հզորացմանը:

Էներգիայի այլընտրանքային, վերականգնողական աղբյուրները, որոնք տվյալ պահին գուցե շատ ավելի փոքր բաժին ունեն, բայց ժամանակի ընթացքում շատ ավելի մեծ բաժին են ունենալու ընդհանուր ծավալի մեջ՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է արեւային, արեգակնային էներգիային, որը որեւէ երկրից կախված չէ, ամբողջովին ձերն է: Այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որ չունի Էներգետիկ աղբյուրներ՝ նավթ, բնական գազ, ածուխ, սա, իսկապես, կաեւորագույն աղբյուր է»:

ԵՄ դեսպանի խոսքով՝ ժամանակն է, որ այս ուղղությամբ ներդրումներ կատարվեն, քանի որ բոլոր հայերն էլ ցանկանում են ունենալ ավելի էժան Էներգիա եւ լինել առավել անկախ, իսկ ԵՄ-ն կարծում է, որ ժամանակի ընթացքում երկուսն էլ կլինեն:

Պյոտր Սվիտալսկին ասաց, որ չեն մտածում քաղաքական, աշխարհաքաղաքական գործոնների մասին, այլ մտածում են սովորական հայաստանցիների մասին, որպեսզի նրանց հասանելի դարձնեն ավելի էժան և մաքուր էներգիայի աղբյուրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ