News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարի գների մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակումներում նորություն է հայտնվել՝ ցուցանիշները ներկայացվում են ենթաեռամսյակային կտրվածքով։ Բացի դրանից տեղի են ունեցել նաև այլ փոփոխություններ, որոնք  մենք ձեզ հերթով կներկայացնենք։

Պարզվում է,  որ առաջին եռամյակում եղել է զուտ խորհրդանշական գնանկում՝ 0․3 տոկոս տարեկան կտրվածքով։ Ընդհանուր ցուցանիշի վրա ազդել է միջին գների ու սակագների նվազումն այնպիսի խմբերում , ինչպիսիք են հագուստն ու կոշիկը, կոմունալ ծառայությունները, կենցաղային տեխնիկան,  տրանսպորտի ու առողջապահության ծառայություները։ Բայց երկրորդ եռամսյակում գնանկումը փոխարինվել է գնաճով, նույնպես ոչ այնքան բարձր՝ 1․3 տոկոս։

Սահմանափակ բյուջեով ընտանիքների համար, իհարկե, ավելի կարևոր են առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները։ Առաջին հերթին սննդամթերքի, որը առաջին եռամսյակում թանկացել է միջինը 2․8 տոկոսով, իսկ երկորդում՝ 5․7։

Նկատենք, որ ընթացիկ տարվա հաշվետվություններում որոշակի ապրանքների գները ներկայացվում են միայն տոկոսներով։ Բացարձակ արտահայտությամբ ցուցանիշներ այլևս ներկայացված չեն։ Դրա համար էլ տարբեր ապրանքների ու ծառայությունների գները համեմատելն անհնար է։ Ըստ էության կարելի է անցած տարվա տվյալների ու աճի տեմպերի հիման վրա հաշվարկել ներկա գները; Բայց հասկանալի է, որ շատ ավելի հեշտ է վերականգնել այդ ցուցանիշների հրապարակումը։

Բացի դրանից, ապրանքների ու ծառայությունների ընդլայնված անվանակարգով համեմատությունների համար բազա է ընտրվել միայն անցած տարվա դեկտեմբերը։ Մինչդեռ այդ ամիսը առանձնանանում է մի շարք սննդամթերքի, նաև ոչ պարենամթերային ապրանքների հանդեպ բնակչության պահանջարկի կտրուկ աճով։ Այսինքն առաջանում է տոներին պահանջված ապրանքները բարձր, այլ կերպ ասած՝ սպեկուլյանտային գներով իրացնելու եզակի հնարավորություն։ Բացի դրանից, կա սեզոնայնության գործոնը։ Օրինակ տեղական բանջարեղենի ու մրգերի դեկտեմբերյան գների համեմատությունը ասենք հունիսյան գների հետ կարող է սխալ եզրակացությունների հանգեցնել։

Կան իհարկե ապրանքներ, որոնցով սեզոնայնության գործոնը վճռորոշ դեր չի կատարում։ Օրինակ վառելլիքը։ Հաշվետու հունիսին , անցած տարվա դեկտեմբերի համեմատ, Երևանում բենզինը թանկացել է 13․9 տոկոսով, իսկ դիզվառելիքը՝ 10․4։  Մարզերի քաղաքներից, որտեղ իրականացվել է գների մշտադիտարկում, բենզինի ամենամեծ թանկացում (15,6%-ով) , գրանցվել է Արտաշատում, իսկ դիզվառելիքի՝ Եղեգնաձորում  (13,0%-ով) ։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ