News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ավելի արդյունավետորեն հետեւի իր ջրային պաշարներին: Այս մասին հուլիսի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ոռոգման նպատակներով ջրի պահպանման եւ խնայման երկարաժամկետ որոշումներ ընդունել: Այս դեպքում հնարավոր կլինի նվազեցնել նաեւ Սեւանա լճի ծանրաբեռնվածությունը: «Մեր գետերի ջուրը միլիարդավոր խորանարդ մետրերով Արաքս է գնում եւ լցվում Կասպից ծովը: Մենք պետք է այն ինքներս ավելի լավ օգտագործենք: Այստեղ ոչ թե մեկ-երկու տարվա որոշումներ են անհրաժեշտ, այլ ավելի երկարաժամկետ»,- նշեց պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ