News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պայմանագրային զինծառայող 29-ամյա Արթուր Զախարյանը վիրավորում է ստացել ոտքի շրջանում, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արարատի բժշկական կենտրոնից:

«Առաջին բուժօգնություն է ստացել Արարատի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիճակը կայուն է»,-նշեցին հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերի Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է:

ՀՀ Քննչական կոմիտեց NEWS.am-ին հայտնեցին, որ նրան ահազանգ իրենք ստացել են. «Նման ահազանգ ստացել ենք, Ժամը 13.50-ի սահմաններում N զորամասի տարածքում պայմանագրային զինծառայողը մարտական երթուղուց շեղվել է եւ ստացել բեկորային վնասվածք ոտքի սրունքի շրջանում: Նա անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ բուժօգնություն է ստանում: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, քննություն է տարվում, հանգամանքները պարզվում են»,-նշել են Քննչական կոմիտեից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Ամենաշատ