News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական բուհերում այս տարի առաջին կուրսերում թափուր տեղերի մեծ քանակը հոգեբանական պատճառ ունի: Այս մասին հուլիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Բուհերն այս կերպ ցանկանում են ասել, որ տեղերն այնքան շատ են, որ ցանկացած մարդ, ով ցանկություն ունի, հանգիստ կարող է ընդունվել»,- կարծում է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է դիմորդների թվի կրճատմանը՝ փորձագետը նշեց, որ դրա պատճառն արտագաղթն է եւ անմիջապես արտասահմանյան բուհեր ընդունվելու հայ երիտասարդների շրջանում աճող ձգտումը:

Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանի պետական բուհերի ներկայիս համակարգը պետության կողմից անտեսված է: «Երեւանի պետական համալսարանը, լինելով պետական բուհ, պետական բյուջեից գումար է ստանում, որն իր հիմնական ծախսերի միայն 15-20 տոկոսն է կազմում: Բուհերը մեծ մասամբ գոյատեւում են ուսման վարձերի հաշվին: Սա սխալ է: Չի կարելի կրթական համակարգն այսքան բարձիթողի վիճակում թողնել»,- դժգոհեց փորձագետը՝ հավելելով, որ նման վերաբերմունքի պատճառով բուհերը սկսել են կրթական նշաձողն իջեցնել սեփական գոյատեւման խնդիրը լուծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ