News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանից 755 ամերիկացի դիվանագետների արտաքսելու համար։ Նա նշել է, որ դա ԱՄՆ կառավարությանը թույլ կտա կրճատել ծախսերը, հայտնում է The Hill-ը։

«Ես ուզում եմ շնորհակալություն եմ հայտնել, քանի որ մենք փորձում ենք կրճատել ծախսերը ու քանի որ դա ինձ շատ է մտահոգում, ես շնորհակալ եմ, որ նա արել է դա, քանի որ հիմա մենք ավելի քիչ կվճարենք։ Նրանց վերադարձնելու պատճառներ չկան։ Ես գնահատում եմ այն փաստը, որ մենք կկարողանանք կրճատել ծախսերը։ Մենք շատ փող կտնտեսենք»-ասել է նա։

Հիշեցրենք, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան հայտնել է երկրից 755 ամերիկյան դիվանագետների արտաքսելու մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ