News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեուլը Փհենյանին կոչ է անում անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք տարածաշրջանում լարվածության են հանգեցնում։ «Սինհուա»–ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայում համարում են, որ Հյուսիսի հետ երկխոսության դռները բաց են։

Կորեայի Հանրապետության ազգային անվանգության խորհրդի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել՝ նվիրված Կորեական թերակղզու իրադրության քննարկմանը։ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պակ Սուն Հենի խոսքով՝ մշտական հանձնաժողովը կարծում է, որ հենց հյուսիսկորեական չդադարող սադրանքներն են հանգեցնում թերակղզում անվտանգության իրավիճակի սրմանը։ Հարավկորեական կողմը ԿԺԴՀ–ին կոչ է անում անհապաղ դադարեցնլ ցանկացած գործողություններ, որոնք կարող են տարածաշրջանում լարվածության բորբոքում առաջացնել։

Մշտական հանձնաժողովը հայտարարել է, որ թերակղզում ռազմական լարվածությունը կամ ռազմական հակամարտությունը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին։

Պակ Սուն Հենը նշել է նաեւ, որ մշտական հանձնաժողովը որոշել է ակտիվ քայլեր ձեռնարկել՝ թերակղզում լարվածությունը թուլացնելու եւ ԿԺԴՀ–ի հետ երկխոսության դռները բաց պահելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ