News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի հետ կապված «պոտենցիալ միջուկային միջադեպը» աղետ կդառնա։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, փոխանցում է Good morning, America-ն։

«Իմ առաքելությունն ու պատասխանատվությունն է՝ անհրաժեշտության դեպքում ռազմական տարբերակ ունենալ։ Այնուամենայնիվ, ներկայում (ԱՄՆ պետքարտուղար Ռեքս) Թիլերսոնը, (ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ) Նիքի Հեյլին դիվանագիտական ջանքեր են գործադրում։ Պատերազմի ողբրգությունը բոլորին քաջ հայտնի է։ Այստեղ այլ բնորշում չի կարող լինել՝ դա աղետ կդառնա»,- հայտարարել է Մաթիսը՝ ընդգծելով Փհենյանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու կարեւորությունը, որոնց ՄԱԿ-ի ԱԽ անդամները միաձայն կողմ են քվեարկել։

Նրա կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարժվում է սպառնալիքի առաջնահերթությունը որոշելու ուղիով, ինչպես նաեւ այն հաղթահարում արդյունավետ դիվանագիտական միջոցներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ