News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կորսիկայի լողափերից մեկում ռեստորանի սեփականատերն օդամղիչ ատրճանակից կրակել է նուդիստների վրա, որոնք հաճախ են հանգստանում այդ վայրում։ Դրա հետեւանքով մի իտալուհի հետույքից վիրավորվել է, հայտնում է Le Parisien-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Կարատաջո լողափին, որից ոչ հեռու նուդիստական ավան կա։ Պարբերականը նշում է, որ ռեստորանի սեփականատերը մոտեցել է հանգստացողների խմբին ու նրանց խնդրել է կա՛մ մերկանալ, կա՛մ հեռանալ։ Երբ նրանք մերժել են, հեռացել, ապա վերադարձել ատրճանակով ու սկսել է կրակել։

Ռեստորանի սեփականատիրոջը ձերբակալել են, բայց հետո ազատ են արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։

Նուդիզմը Ֆրանսիայում կարգավորվում է տեղական իշխանությունների կողմից։ Որոշ վայրերում լողափին մերկ շրջելն արգելված է, սակայն Կարատաջոյում թույլատրվում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ