News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն, որպեսզի դեմոկրատական կուսակցությանն օգնի վերականգնել իր դիրքերը՝ 2016-ի նախագահական ընտրություններին պարտություն կրելուց հետո, հայտնում է Life-ը։

Առաջիկա շաբաթներին Օբամայի օգնականները կսկսեն մշակել ռազմավարություն, որը թույլ կտա նրան զգալի դեր կատարե ներկուսակցական քաղաքականության մեջ՝ հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են դրամական միջոցների հավաքին։

Սակայն այդ ռազմավարությունը որոշակի վտանգներ է պարունակում՝ եթե Օբաման սկսի չափից ակտիվ մասնակցել դեմոկրատական կուսակցության կյանքին, դա Թրամփին թույլ կտա դեմոկրատների դեմ ուղղված նրա հարվածները հենց Օբամայի վրա կենտրոնացնել։

Բացի այդ՝ Օբաման չպետք է հավակնի կուսակցության դրոշակակրի դերին, քանի որ չի կարող մասնակցել 2020 ու 2024 թթ նախագահական ընտրություններին։ Հետեւաբար, դեմոկրատները պետք է մեկ այլ առաջնորդ գտնեն առաջիկա ութ տարիների համար։

Այդուհանդերձ՝ Օբամայի ազդեցությունն ու փորձը կարող են օգտակար լինել նախընտրական քարոզչությունների անցկացման համար միջոցների հավաքման հարցում։ Վերջին ընտրություններում, գրում է Washington Examiner-ը, հանրապետականները վստահաբար գերազանցեցին դեմոկրատներին՝ հավաքելով 13․5 մլն դոլար, մինչդեռ նրանց քաղաքական մրցակիցները հավաքել էին ընդամենը 5․5 մլն դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ