News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքը Վենեսուելայում իրավիճակի կարգավորման «շատ տաբերակներ ունի», այդ թվում ռազմական, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շատ տարբերակներ ունենք։ Վենեսուելան շատ հեռու չէ, ու մարդիկ այնտեղ տառապում են ու մահանում, մենք Վենեսուելայի համար շատ տարբերակներ ունենք, այդ թվում, եթե անհրաժեշտ լինի, ռազմական լուծում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը դիտարկում է ռազմական գործողության հնարավորությունը, Թրամփն ասել է․ «Ռազմական գործողությունը, ռազմական լուծումն այն է, ինչ մենք կարող էինք իրականացնել»։

Վենեսուելայում իրավիճակը սրվել է սահմանադիր ժողովի գումարումից հետո, որը հայտարարվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ։ Ընդդիմությունը չի ճանաչում անցած ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ սահմանադիր ժողովի գումարումը պետք է իրականացվեր հանրաքվեի միջոցով; 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ