News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեության վարկանիշը սկսել է աճել, այս մասին են վկայում Rasmussen reports կազմակերպության իրականացրած հարցման արդյունքները։

Ըստ հետազոտության արդյունքների, այս պահին Թրամփի գործունեությունը դրական է գնահատում հարցման մասնակիցների 45 տոկոսը, իսկ բացասական՝ 53 տոկոսը։

Ընդ որում հարցման մասնակիցների 29 տոկոսը հայտնել է, որ «ամբողջությամբ աջակցում է», իսկ 44 տոկոսը, որ «կտրականապես  չի աջակցում» Թրամփի գործունեությունը նախագահի պաշտոնում։

Ավելի վաղ հայտնել էին, ո Դոնալդ Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը հասել է 56 տոկոսի, իսկ աջակցողներն ընդամենը 38 տոկոս են, ինչը նվազագույն ցուցանիշն էր նրա նախագահության ժամանակաշրջանում։

Հարցումը հեռախոսային է եղել՝ 1500 չափահաս ամերիկացիների մասնակցությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ