News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի մոտ 3․5 մլն երիտասարդներ ու պաշտոնանկ զինվորներ դիմում են ներկայացրել զինկոմիսարիատներ՝ խնդրելով իրենց վերցնել ռազմական ծառայության՝ ԱՄՆ-ի դեմ հնարավոր ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Նման տվյալներ է ներկայացնում Հյուսիսային Կորեայի Բանվորական կուսակցության «Նոդոն Սինմուն» թերթը։ Ըստ պարբերականի՝ այս քանակության դիմումներ են ստացվել ԱՄՆ-ի հասցեին Հյուսիսային Կորեայի իշխանությունների կոշտ քննադատությանը հաջորդած երեք օրերի ընթացքում։

ԱՄՆ-ի դեմ պայքարելու իրենց ցանկության մասին են հայտնում նաեւ հաճախակի դարձած հանրահավաքների մասնակիցները։ Օգոստոսի 9-ին Փհենյանում մոտ 100 հազար քաղաքացի է հավաքվել ԱՄՆ-ի դեմ երկրի քաղաքականությունն աջակցելու նպատակով։

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի հարաբերությունները վերջին օրերին ծայրաստիճան լարվել են։ Կողմերը սպառնալից հայտարարություններ են փոխանակում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ