News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների օրինագծի դրույթները։ Mehr-ի փոխանցմամբ՝ օրինագծին կողմ է քվեարկել 240 պատգամավոր։ 

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին նշել է, որ Իրանի առաջարկած հակամիջոցները շատ ավելի ուժեղ են ԱՄՆ-ի պատժամիջոցներից, քանի որ դրանք երկրի զինված ուժերի ընդլայնմանն աջակցություն են ենթադրում։

Օրինագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ «սեւ ցուցակում» են ներառվում ամերիկացի մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները։ Մասնավորապես՝ խոսքն ամերիկացի զինծառայողների եւ հետախուզական մարմինների, ինչպես նաեւ բարձրաստիճան զինծառայողների եւ պաշտոնյաների մասին է, որոնք «տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական, ռազմական կամ ցանկացած այլ աջակցություն են ցուցաբերում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ