News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անհայտ ցանցահենները համացանցում նոր տվյալներ են հրապարակել, որոնք գողացել են HBO հեռուստաալիքի համակարգչային ցանցերից։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը։

Նշվում է, որ կիբերհանցագործները շարունակում են շանտաժի ենթարկել HBO-ի ղեկավարությանը՝ փորձելով նրանից խոշոր գումար կորզել՝ նյութերը հրապարակել դադարելու փոխարեն։ Այս անգամ համացանցում են հայտնվել մի քանի հեռուտասերիալների նախկինում չցուցադրված թողարկումները։ ԱՄՆ-ում դրանցից ամենասպասվածը «Չափավորիր քո էնտուզիազմը» (Curb Your Enthusiasm) կատակերգական շոուի շարունակությունն է։

ABC-ն նշում է, որ ցանցահեննրը HBO-ից մեծ գումար են պահանջում, սակայն չի հստակեցվում, թե խոսքն ինչպիսի՞ գումարի մասին է։ 

HBO-ի ներկայացուցիչների տարածած հայտարարությունում ասվում է, որ հեռուտսաալիքը չի պատրաստվում ենթարկվել ցանցահեններն, որոնք փորձում են ուշադրություն գրավել՝ հրապարակելով հափշտակած նյութերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ