News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի փոխվարչապետ, գյուղատնտեսության եւ ջրային ռեուրսների նախարար, բնական ռեսուրսների ու Հյուսիսային տարածքների հարցերով նախարարի պաշտոնակատար Բարնաբի Ջոյսը կարող է զրկվել բոլոր պաշտոններից երկքաղաքացիության պատճառով։  Երկուշաբթի խորհրդարանում ելույթ ունենալով՝ Ջոյսը հայտնել է, որ Նոր Զելանդիայի իշխանություններից ծանուցում է ստացել այդ երկրի քաղաքացի լինելու մասին։ Ավստրալիայի սահմանադրությունն արգելում է երկկաքաղաքցիություն ունեցող ավստրալացիներին դաշնային խորհրդարան ընտրվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ես ցնցված էի այդ լուրից։ Ես ծնվել են 1967 թվականին, Ավստրալիայում եւ մոր կողմից հինգերորդ սերնդի ավստրալացի եմ։ Իմ հայրը Նոր Զելանդիայից Ավստրալիա է տեղափոխվել 1947 թվականին եւ այդ ժամանակ էլ Բրիտանիայի հպատակ էր. «Ավստրալիայի քաղաքացի» եւ «Նոր Զելանդիայի քաղաքացի» հայեցակարգերն ի հայտ են եկել միայն 1948 թվականին»,-ասել է փոխվարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ