News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ռազմկան դաշինքի շրջանակում կշարունակեն սարսափեցնել ԿԺԴՀ-ին՝ իրնեց զորությունը համատեղ կամ առանձին ցուցադրելով։ Այս մասին ասվում է երկուշաբթի հարավկորեական խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ներկայացրած զեկույցում, փոխանցում է «Ռյոնհափ» գործակալութունը։

Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության զեկույցում ասվում է, որ կապված ԿԺԴՀ-ի՝ Գուամ կղզու ուղղությամբ 4 հրթիռներ արձակելու սպառնալիքի հետ, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի դաշինքը «հզոր արձագանմքան կամք եւ ունակութուն կցուցաբերի եւ անհրաժեշտության դեպքում կցուցադրի»։

Նշվում է, որ հնարավոր է՝ Հարավային Կորեայի զինված ուժերը ինքնուրույն կամ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների շրջանակում ի ցույց դնեն իրենց ռազմական կարողությունները։ Բացի այդ՝ կխստացվի  ԿԺԴՀ-ի միջուկային ու հրթիռնային փորձակումներին պատասխանը՝ «Ըլչի-Ֆրիդոմ գարդիեն» զորավարժությունների շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ