News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչն առաջարկել է Կոսովոյի հյուսիսային հատվածը փոխանցել Բելգրադի վերահսկողության ներքո: Այս մասին նա նշել է կառավարական Novosti պարբերականում հրապարակված հոդվածում, փոխանցում է Lenta-ն: 

Դաչիչի կարծիքով՝ դրանից բացի, անհրաժեշտ է լայն ինքնավարություն տրամադրել սեբական համայնքներին, որոնք կմնան Կոսովոյի հարավում: Ինչ վերաբերում է սերբական ուղղափառ եկեղեցիներին, նախարարը խորհուրդ է տվել նրանց վանական միության հատուկ ինքնավար կարգավիճակ տալ՝ ըստ հունական Աֆոնի մոդելի:

Ըստ որում՝ դիվանագետն ընդգծել է, որ Պրիշտինան պետք է Բելգրադին ֆինանսական փոխհատուցում վճարի մասնավոր եւ պետական սեփականության ապօրինի բռնագրավման համար:

«Բոլորի համար անհրաժեշտություն է սերբ-ալբանական հակամարտության մշտական կարգավորումը, որին հնարավոր է հասնել միայն սերբերի եւ ալբանացիների միջեւ համաձայնագրով, որով յուրաքանչյուր կողմը ինչ-որ բան կստանա եւ կկորցնի»,- նշել է Դաչիչը:

Կոսովոյի Հանրապետությունը Բալկանյան թերակղզում մասամբ ճանաչված պետություն է: Հիմնական բնակչությունը ալբանացիներ են: Սերբիան Կոսովոյի եւ Մետոխիայի ինքնավար շրջանը, ինչպես այն կոչվում է սահմանադրությամբ, իր տարածքի մասն է համարում: Ռուսաստանի Կոսովոյի անկախությունը չի ճանաչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ