News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի շրջաններից մեկի Մաունթին Վյու տարրական դպրոցի աշակերտների գրեթե երեք քառորդը ծագումով հայ է: Սրա հետ կապված առաջին դասարանում մտցվել է անգլերեն եւ հայերեն լեզուներով ուսուցում:

Փորձնական ծրագիրը գործարկվել է անցյալ տարի մանկապարտեզում: Ժամանակի մի կեսի ընթացքում ուսուցչուհին աշակերտների հետ հայերեն է խոսում, մյուս կեսը նրանք անցկացնում են միայն անգլերեն խոսելով, հայտնում է Los Angeles Times-ը:

Ծրագրի մեջ ներգրավված է 80 աշակերտ: Ընդհանուր առմամբ, Լոս Անջելեսում դպրոց ընդունվող մոտ 5500 աշակերտներ հիմնականում հայերեն են խոսում: Որոշ ծնողներ, որոնց երեխաներն անգլերեն են խոսում, ցանկանում են, որ նրանք երկլեզու ծրագրով սովորեն, որպեսզի պահպանեն իրենց մշակույթի հետ կապը:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ շրջանից շատ ընտանիքներ են հեռանում, երկլեզու ծրագրի ներդրումը օգնել է աշակերտների թիվը 360-ից 395-ի հասցնել: Ծրագիրը դեռեւս միայն մանկապարտեզում եւ առաջին դասարանում է գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ