News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 16-ին հայտնել է, որ լուծարում է Սպիտակ տանն առընթեր արտադրության հարցերով խորհուրդն ու ռազմավարության ու քաղաքականության հարցերով խորհուրդը։

«Խորհուրդների գործարարներին ճնշման ենթարկելու փոխարեն՝ ես երկուսն էլ լուծարում եմ։ Շնորհակալություն բոլորին»,- գրել է Թրամփը իր Twitter միկրոբլոգում։

Այս հայտարարությունը հնչել է հանձնաժողովների մի շարք անդամների հրաժարականների ֆոնին, որոնք կապակցված էին Շարլոթսվիլում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Թրամփի հայտարարության հետ։ Եվ այսպես, նախօրեին հրաժարականի մասին է հայտնել ԱՄՆ-ում արհմիությունների խոշորագույն AFL-CIO ֆեդերացիայի ղեկավար Ռիչարդ Թրամքան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ